23
Թիվ 74 երթուղին սպասարկող ավտոբուսի դռան ապակին փշրվել է, հայտնում է օգտատեր Սասուն Խաչատրյանը։
«74-համարի ավտոբուսում մոտ 100+- մարդ կար երևի, հետևի դռան ապակին չդիմացավ ու փշրվեց, Ենթադրում եմ, որ կարող եք առաջին անգամից կռահել, թե ինչու։ Բարեբախտաբար ոչ ոք չտուժեց ու լավ էր, որ ավտոբուսը կանգառում էր ու ոչ ընթացքի մեջ։ Վարորդն էլ կարգադրեց իջնել»,– գրել է օգատերը՝ խնդրի մասին ահազանգելով Երևանի քաղաքապետարանին