80 մլն եվրոյի վարկ ՕՊԵԿ–ից՝ 18 տարի մարման ժամկետով

կողմից admin1

Հայաստանը Նավթ արտահանող երկրների կազմակերպությունից՝ ՕՊԵԿ–ից 80 մլն եվրոյի վարկ կներգրավի։

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստի ժամանակ հավանություն տվեց Հայաստանի և ՕՊԵԿ–ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» վարկային համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին:

Վարկային համաձայնագիրը ստորագրվել է այս տարվա հուլիսին և ընդհանուր արժեքը կազմում է 80 մլն եվրո:

Համաձայնագրով նախատեսված բարեփոխումների շրջանակը ներառում է ներդրումային և մաքսային բարեփոխումներ, տնտեսական մրցակցության պաշտպանություն, թվայնացում և կիբեռանվտանգություն, կլիմայական օրենսդրություն, արտանետումների կառավարում, օդի որակի վերահսկողություն և այլն։

Վարկի տարեկան տոկոսադրույք լողացող է, վարկի մարման ժամկետը` 18 տարի, որից արտոնյալը՝ 5 տարի, մայր գումարի մարումն իրականացվելու է 2031թ. հուլիսի 15–ից մինչև 2044թ. հունվարի 15–ը։

Ըստ համաձայնագրի` վարկային միջոցները պետք է օգտագործվեն մինչև այս տարվա սեպտեմբերի 30–ը:

Focus Mode