9
Լատվիան արգելել է Հայաստանից կանաչ թեյի խմբաքանակի ներմուծումը հայտնաբերված պեստիցիդների պատճառով։
Տեղական ԶԼՄ-ները հայտնում են, որ 57,6 կգ քաշով թեյի խմբաքանակում հայտնաբերված պեստիցիդներից մեկն արգելված է Եվրամիության երկրներում, իսկ 2 այլ պեստիցիդների դեպքում էլ գերազանցվել է թույլատրելի սահմանը։
Լատվիայի սննդամթերքի և անասնաբուժական ծառայության որոշմամբ՝ արտադրանքը պետք է ոչնչացվի կամ ուղարկվի ԵՄ սահմաններից դուրս գտնվող երկիր։
ՍԱՏՄ-ից հայտնել են, որ նշված խմբաքանակի թեյերը հայկական ծագման չեն եղել: