12
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը պետական այցով ժամանել է ԱՄՆ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անձամբ է դիմավորել Չինաստանի նախագահ Սի Ծինփինին «Էնդրյուս» ավիաբազայում՝ խախտելով գրեթե 60 տարի պահպանվող արարողակարգը։
Չինաստանի առաջնորդի ինքնաթիռի դիմաց տեղակայվել են վեց F-16 և վեց F-22 կործանիչներ։
Սի Ծինփինն առաջին անգամ պետական այցով ԱՄՆ էր մեկնել 2015 թվականի սեպտեմբերին։ Այդ ժամանակ նա այցելել էր Սիեթլ, Վաշինգտոն և Նյու Յորք, որտեղ մասնակցել էր ՄԱԿ-ի 70-ամյակին նվիրված միջոցառումներին։ 2016-ին Չինաստանի առաջնորդը Վաշինգտոն էր մեկնել միջուկային անվտանգության գագաթնաժողովին մասնակցելու համար, 2017-ին Թրամփի հետ հանդիպել էր Ֆլորիդայի Մար-ա-Լագոյի նստավայրում, իսկ 2023-ին այցելել էր Սան Ֆրանցիսկո՝ մասնակցելու ԱԽՏՀ գագաթնաժողովին:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գո Ծյակունը, այցի ընթացքում Սի Ծինփինը մտադիր է Թրամփի հետ քննարկել երկկողմ հարաբերությունների առանցքային հարցեր, ինչպես նաեւ գլոբալ խաղաղության և զարգացման թեմաներ: