Այսօր Ռազմական ոստիկանությունն ընթացք է տվել Սիսիանի զորամասի փոխգնդապետ հրամանատարի շուրջ աղմկալի գործին, որն ըստ աղբյուրի տեղի բնակիչների հետ էր կապված, պարտատեր փոխգնդապետը խաբեությամբ ըստ աղբյուրի փողեր է վերցրել ու չի վերադարձրել մարդկանց։
Ինքը ` փոխգնդապետ Գեւորգ Սիմոնյանն այսօր կապ հաստատեց ինձ հետ ու դժգոհեց, թե հավատալով սիսիանցի ընտանիքին ` իրեն անտեղի անվանարկել եմ ու վիրավորել իր բնութագրմամբ կեղծ լուրերով։
Հետաքրքրվեցի` սուտ է որ թոշակառու ընտանիքին մոլորեցնելով փողեր է վերցրել ու չի հրաժարվել, սկզբում կատեգորիկ հերքեց, հետո ասաց որ վերցրել էր ու վերադարձրել, իսկ իրեն մեղադրում են, քանի որ տոկոս են հաշվել վրան։
Այսինքն Դուք տոկոսով փող եք վերցրել, վաշխառության մեջ են Ձեզ ներգրավե՞լ , պատասխանեց ` ի սկզբանե ինքն այդպիսի բան չի պայմանավորվել ընտանիքի հետ, բայց երբ պարտքը վկայի ներկայությամբ վերադարձրել է` իրենից տոկոս են ուզել, իսկ հետո իր պնդմամբ ժամ են դրել իր վրա որպես պարտապան` սպառնացել ու ժամ դրել վրան, թե չվերադարձանես , վատ կլինի։
Ընդ որում Գեւորգ Սիմոնյանն ընդունեց որ երկրորդ կամ հերթական փուլում զորամասի հարեւան ընտանիքից փող ուզելուց բարաթն է ստորագրել ։ Հիմա ինքն էլ, պարտքով փող տված ու իրեն տուժած համարող ընտանիքն է լ իրար դատի են տալու, երկու կողմ էլ նույն բանն ասաց, Սիսիանի բնակիչն իրեն քցված է համարում, համարում է որ բանակի փոխգնդապետը քցել է իրենց , իսկ փոխգնդապետը, որ հայտնվեց իր մասին հրապարակումից հետո , սպառնում է դատի տալ այդ ընտանիքին` վաշխառությամբ իրեն ապօրինի պահանջներ ներկայացնելու եւ խայտառակելու համար։
Վաղը կողմերի ձայնագրություններով կփորձեմ իրավիճակն ընդհանուր առմամբ ներկայացնել, իսկ իրավական գործընթացնարդեն սկսվեց ու հենց այսօր, ինձ այդպես հայտնեցին համակարգի ներսից։
Հայտնում է Սյուզի Բադոյանը
Ավելի վաղ գրել էինք, որ Սիսիանի զորամասի հրամանատարի տեղակալն էր Սիմոնյանը, խարդախության եւ դրամաշորթության մեջ են մեղադրում տեղի բնակիչները ` պատմելով երիտասարդ փոխգնդապետից զավեշտալի եւ ամոթալի պատմություններ։
