Սիսիանի զորամասի հրամանատարի տեղակալ Գևորգ Սիմոնյանին խարդախության և դրամաշորթության մեջ են մեղադրում տեղի բնակիչները ` պատմելով երիտասարդ գնդապետից զավեշտալի եւ ամոթալի պատմություններ։
Զորամասի ներսում աջ եւ ձախ պարտքով փողեր վերցնել-չվերադարձնելուց հետո, ասում են, հերթը մեր ընտանիքին է հասել( Սիսիանի բնակիչն է պատմում ) , և զինվորականին ոչ հարիր պահվածքով Սիսիանում հայտնի գնդապետ Սիմոնյանը , ասում են, շուրջ 2000 դոլար վճարվող գնդապետ է, բայց այնպիսի անհասկանալի պատմությունների մեջ է խճճվել, որ ստիպված մարդկանց մանիպուլացնելով պարտքով փողեր է վերցնում, ինչ որ ոսկու նկարներ ցույց տալիս, համոզում, թե Երեւանում լոմբարդի տակ էր, հեսա կհանի , որ չկորցնի կնոջ ոսկեղենը, կվաճառի կնոջ զարդերը, ու կմարի մարդկանց պարտքերը։
Եւ ահա այս կրկնվող սցենարով նա մարդկանց է շորթել, հետո կորել զանգերին չպատասխանելով, ինչի մասին տեղյակ է ըստ բնակչ, նրա անմիջական վերադասը` զորամասի հրամանատարը, ու արդեն մեկ ամիս է` գրավոր հայտնել են Պաշտպան նախարար Սուրեն Պապիկյանն
Բայց արձագանք չկա, ոչ մի քայլ չի ձեռնարկել բանակի բարքերին արդեն ընտելացող նախարարը։
Անգամ ՊՆ-ից չեն փորձել կապի դուրս գալ Սիսիանի բնակչի հետ ու չեն փորձել պարզել եղելությունը, իրենց չի հետաքրքրել ենթակայի շուրջ աղմկահարույց դեպքերի կծիկը, որ արդեն շարքային քաղաքացիների հետ էլ առնչվում։
Հերթը իրավապահներինն է.. իսկ բնակիչները պատրաստվում են գնդապետի դեմ բողոքով մտնել Գլխավոր դատախազություն։
Սյուզի Բադոյան