21
«ԱՄՆ դեսպանների՝ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը» աջակցել է Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարի պահպանությանը․ հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից։
«Գործարանի լքված շենքում գտնվող հայ հայտնի նկարչի վրձնին պատկանող այս որմնանկարը տեղափոխվել, վերականգնվել ու վերադարձվել է հանրությանը։ Հայկական արվեստի այս գլուխգործոցն այժմ իր տեղն է գտել Գյումրու քաղաքապետարանում»,- ասված է հաղորդագրությունում։