31
Ձերբակալում են Արթուր Դանիելյանին, ֆեյսբուքում գրել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
Այսօր առավոտյան Արթուր Դանիելյանը գրառում էր արել ու նշել, որ կանչել են քննչական։
<<Գործ են հարուցել։ Մեղադրանք են առաջադրելու։ Չգիտեմ՝ ինչի մասին ա, էական էլ չի։ Եթե քննիչի մոտից դուրս գամ, ուղիղ եթերով կմեկնաբանեմ այս ամենը։ Բայց կոմբինացիան իրականում շատ պրիմիտիվ ա։
Ադրբեջանցիք էս 3 օր ա ընկել են կոնկրետ իմ հետևից։ Իմ հին ելույթները դրել, թարգմանել, տարածել են։ Երեք օր շարունակ մեկնաբանություններում ու անձնական մեսիջներով սպառնում են ինձ պատժել… էս գործն էլ դե պատիժն ա։ Սրանք էլ Բաքվից հանձնարարականը ստացել ու կատարում են:
Անկախ ամեն ինչից՝ ես պիտի հետևյալ անշնորհքությունը անեմ.
ուրեմն՝ ով որ իմացավ իմ վրա կարված հերթական գործի մասին ու թեկուզ մեկ գրամ վախեցավ, ընկրկեց կամ հիասթափվեց էս վիժվածքներին դատափետելու գործում, իմ կողմից քֆուրի ա արժանանում։
Ինձ օգտագործում են որպես գործիք ձեզ վախեցնելու համար (իրանք շատ լավ գիտեն, որ իմ վրա դա չի ազդի)։ Ես, հետևաբար, վախեցողի վրա քֆուր եմ դնում, շատ վատ, գռեհիկ, անդաստիարակ քֆուր! Ճիշտ կանեք դուք էլ դնեք…>>, գրել է Արթուր Դանիելյանը։
ՔԿ-ից հայտնել են․ «Անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (խուլիգանությունը, որը կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով): Նա ձերբակալվել է»։
Փաստաբան Տիգրան Աթանեսյանի խոսքով, Արթուր Դանիելյանին մեղսագրվում է միջին ծանրության արարք` խուլիգանություն հոդվածով` ֆոյսբուքյան գրառման համար։ Նա տեղեկացրել է, որ Դանիելյանին ձերբակալում են դատարան ներկայացնելու համար, որպեսզի քննեն կալանքի միջնորդությունը: