Ոստիկանությունը ստուգում է Երևանի ռեստորաններից մեկում գաղտնի նկարահանման մասին տեղեկությունը․ Նարեկ Սարգսյան

կողմից admin1

ՆԳՆ ոստիկանությունում առկա է տեղեկություն։ Այս պահին այդ տեղեկությունը ստուգվում է մեր կողմից։ Մեր գործողությունների մասին լրացուցիչ կհայտնենք»,- ասել է ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը՝ մեկնաբանելով  <<Հայաստան>> խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի գրառումն այն մասին, թե երևանյան ռեստորաններից մեկի մենեջերը գաղտնի նկարահանումներ է իրականացրել կանանց զուգարանում։

Պարզվել է՝ խոսքը «Գուստավ» ռեստորանի մասին է, որի մենեջերը 47-ամյա լիբանանահայ Քրիստոֆեր Վարդանյանն է։ Ռեստորանի մենեջերը կանանց զուգարանում տեղադրել էր իր անձնական հեռախոսը և տեսանկարահանում էր ներսում կատարվողը։

Ռեստորանի ղեկավարությունը համացանցում հայտարարել է, որ մենեջերին հեռացրել են աշխատանքից։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode