15
Հոկտեմբերի 5-ին Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղի բնակչից հաղորդում էր ստացվել, որ ինչ-որ մեկը կրակել է իր շանը։
Համայնքային ոստիկանները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ համագյուղացու շանը օդաճնշիչ հրացանով կրակել է 32-ամյա երիտասարդը։ Նա ներկայացվել է Վաղարշապատի բաժնի և բացատրական աշխատանքի արդյունքում խոստովանել արարքը, նաև ներկայացրել է օդաճնշիչ հրացանը։
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։
Հիշեցնենք, որ կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի արարք է։