ՖԻՖԱ-ն թարմացրել է դասակարգման աղյուսակը. որ հորիզոնականում է Հայաստանի հավաքականը

կողմից admin3

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) սեպտեմբերյան միջազգային դադարից հետո՝ հոկտեմբերի 7-ին, իր պաշտոնական կայքում հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման նորացված աղյուսակը։

Վարկանիշային աղյուսակը շարունակում է գլխավորել աշխարհի և Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիայի հավաքականը։ Լավագույն եռյակում են նաև Արգենտինայի և Ֆրանսիայի ընտրանիները։ Լավագույն հնգյակում փոփոխություն է գրանցվել. Պորտուգալիայի հավաքականը բարձրացել է 5-րդ հորիզոնական՝ շրջանցելով Բրազիլիային, որը նահանջել է 6-րդ տեղ։

Ինչ վերաբերում է Հայաստանի ազգային հավաքականին, ապա մեր ընտրանու դիրքերը նախորդ հրապարակման համեմատ ևս փոփոխվել են։ Հայաստանի հավաքականը նահանջել է 1 աստիճանով և վաստակած 1183.26 միավորով այժմ զբաղեցնում է 108-րդ հորիզոնականը։

ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակի լավագույն տասնյակը` հոկտեմբերի 7-ի դրությամբ .

Իսպանիա – 2011.57 միավոր

Արգենտինա – 1972.80

Ֆրանսիա – 1958.86

Անգլիա – 1925.59

Պորտուգալիա – 1807.69

Բրազիլիա – 1806.51

Մարոկկո – 1805.34

Բելգիա – 1779.17

Նիդերլանդներ – 1778.61

Մեքսիկա – 1738.48

Աղբյուր՝ armsport.am

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode