Արթուր Դանիելյանին կալանավորեցին

կողմից admin3

Արթուր Դանիելյանին կալանավորեցին 2 ամսով։ Այս մասին լրագրողներին հայտնեց փաստաբան Տիգրան Աթանեսյանը:

«Դատավորը, պարզվում է, Փաշինյանի աշխատակազմում 3 տարի վարչության պետ է աշխատել»,- հայտնեց փաստաբանը:

Ավելի վաղ Արթուր Դանիելյանի մեղադրանքը լրացվել էր: ՀՀ քրեական օրենսգրքի 297 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետին (խուլիգանություն) ավելացվեցին մի քանի դրվագ ( բոլորը ՖԲ գրառումներ), ինչպես նաև ավելացվեց 490 հոդվածի 2-րդ մասը` ՖԲ գրառմամբ ԱԱԾ-ին արատավորելու համար:

Հիշեցնենք՝ «Ադեկվատ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը իր ֆեսբուքյան էջում գրել էր, որ իրեն կանչել են Քննչական կոմիտե: Դանիելյանը գործը կապել էր Ադրբեջանի կողմից իր հասցեին հնչող սպառնալիքների և իր նախկին հայտարարությունների տարածման հետ՝ պնդելով, որ իր նկատմամբ քրեական վարույթը Բաքվից տրված հանձնարարականի հետևանք է։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode