Դատարանով պաշտոնին վերանշանակված տնօրենին թույլ չեն տալիս մուտք գործել իր աշխատասենյակ

կողմից admin1

Լրագրող Սյուզի Բադոյանը գրում է․

Քաոս √57 մանկապարտեզում.

Խմբով աշխատանքից ազատման դիմումներ են պարտադրում կոլեկտիվում ՀՆԵՐԻՆ, ովքեր հանդգնել են երեկ գրկաբաց ընդունել Ավինյանին դատարանով կրած ու իր պաշտոնին վերադարձած նախկին ղեկավար Մարգարիտա Հովհաննիսյանին։

Վերջինիս երեկ ստիպված վերանշանակել են մանկապարտեզի ղեկավար, քանի որ եռաստիճան դատարանը ապօրինի է ճանաչել Ավինյանի պաշտոնանկության հրամանը։

Դատարանը նաև Երեւանի քաղաքապետարանին պարտադրել է վճարել

Մարգարիտայի՝  2 տարվա հարկադիր պարապուրդի համար կուտակված աշխատավարձը բյուջեի հաշվին։

2 օր է Ավանի թաղապետն այս 2 կանանց դեմքով դիմադրում է դատարանի որոշմանը, Սույն տիկնայք թույլ չեն տալիս դատարանով իր պաշտոնին վերանշանակված Մարգարիտա Հովհաննիսյանին մուտք գործել իր աշխատասենյակ ու սկսել մանկապարտեզի կառավարումը։ Երկու օր շարունակ տնօրենի սենյակը գույքով բռնազավթված է։

Արշավներ են կազմակերպել Մարգարիտա Հովհաննիսյանին դեմ ` չենթարկվել նրա հրամանին, չկատարել պահանջը, չբարևել ու չնկատել նրան։

Մասնավորաբար Մեթոդիստ Վարդ Հարությունյանը զավթել է տնօրենի սենյակն ու գույքը , կողպում է ներսից, որ հանկարծ Մարգարիտա Հովհաննիսյանը չներխուժի եւ չնստի իր աթոռին։

Հայտարարել է, թե դա իր անձնական տարածքն է ու վերանշանակված ղեկավարին է տվել մանկապարտեզի կիսափուլ սենյակը, որը մեկուսարան է համարվում վիրուսով երեխաներին մի քանի րոպե պահելու համար, մինչեւ ծնողը կվերցնի մանկախարտեզից։

Վարդը` կարմիր բլուզով տիկինը, այս երկու տարիներին ղեկավարում էր մանկապարտեզը` Մարգարիտա Հովհաննիսյանին ապօրինի ազատելուց հետո, իսկ մյուս դիամդրողը ՀՈԱԿ տնօրեն Արփինե Հակոբյանն է, որը ստվերային է գործում, Լրագրողին պատմել են, որ մանկապարտեզի կոլեկտիվից սպիտակ թղթի վրա ստորագրություններ է հավաքել, որպես ղազագիր ազատման դիմումներ կորզելու համար, այսպես են եզրակացրել ապօրինի պահանջը` կոլեկտիվում։

2 տարի առաջ պաշտոնանկ արված Մարգարիտա Հովհաննիսյանը ջախջախել է դատարանում Տիգրան Ավինյանին ու մինչեւ վճռաբեկ դատարան բողոքով նա կփոխհատուցվի մեր հաշվին։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode