Ադրբեջանում զինապարտների հետ հերթական վարժական հավաքն է սկսվել

կողմից admin2

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ համաձայն 2026 թվականի պատրաստության պլանի՝ Զորահավաքային և զինվորական ծառայության զորակոչի պետական ծառայության հետ համատեղ միջոցառումների շրջանակներում Հատուկ նշանակության ուժերի «N» զորամասում՝ մի խումբ զինապարտների ներգրավմամբ, սկսվել է հերթական վարժական հավաքը։

Ըստ տեղեկության՝ հավաքի ընթացքում զինապարտներին սովորեցնելու են ժամանակակից մարտավարության և ինքնապաշտպանության մեթոդներ, ինչպես նաև անցկացվելու են տեսական և գործնական պարապմունքներ՝ իրական մարտական ​​պայմաններին հարմարեցված մարտավարական և այլ պատրաստությունների գծով։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode