«Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի կառավարման ժամանակ կար երկու հայկական հանրապետություն, ՔՊ-ի ժամանակ՝ մեկը հանձնված է Ադրբեջանին, մյուսի նկատմամբ էլ Ադրբեջանի շանտաժն ավելանում է»,- գրել է ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։
Նա նշել է նաև․
«Քանի որ իշխող վարչակարգի անդամները բոլոր մեղքերի մեջ մեղադրում են շատերին, բայց ոչ երբեք իրենց, զբաղվենք հիշողության հերթական թարմացմամբ։
Իրենց առաջնորդն է ժամանակին ասել՝ ինչ պետք է, դա էլ բանակցում եմ։
Նույն ինքն է ասել՝ բանակցությունը իմ սեփական կետից եմ սկսում։
ՔՊ-ի ղեկավարն է ասել՝ Արցախը Հայաստան է, և վերջ։
Նա է ողջունել նոր պատերազմ, նոր տարածքներ թեզը։
Հենց նա է Շուշիում մասնակցել Արցախի նախագահի երդմնակալությանը։
Փաշինյանն է Արցախի ԱԺ պատգամավորներին հավաստիացրել, որ Պուտինն ու Լուկաշենկոն իրեն ասել են, որ նույնիսկ Ալիևն է հասկանում, որ Լեռնային Ղարաբաղը չի լինելու Ադրբեջանի մաս։
Նույնիսկ 44-օրյա պատերազմից հետո նա է խոստացել՝ Արցախի «անջատում՝ հանուն փրկության» թեզի իրականացում։
ՔՊ-ն է խոստացել՝ Շուշիի և Հադրութի դեօկուպացիա։
Ավելին. ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Բորելն է ասել, որ Փաշինյանն է առաջին ՀՀ ղեկավարը, ով ճանաչել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս։
Հ.Գ. 2020-ի հոկտեմբերին Փաշինյանի և արտախորհրդարանական ուժերի հանդիպման ժամանակ 15-20 հոգու ներկայությամբ ասել եմ՝ «մենք ձեզ ժառանգել ենք 42 հազար քառ.կմ տարածքով երկու հայկական հանրապետություն, դուք մտածեք, թե ի՞նչ եք ձեզնից հետո թողնելու սերունդներին»։
Իմ այդ խոսքերը տարիներ առաջ Աժ-ում հրապարակայնացրել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ով ներկա էր այդ հանդիպմանը։
Ինչ էլ խոսեք, պատմության մեջ մնալու եք որպես Արցախ հանձնած ու Ադրբեջանի նարատիվների աջակիցներ»։