ԱՄՆ-ն չի հարձակվի Իրանի վրա մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները. Թրամփ

կողմից admin1
ԱՄՆ-ն չի հարձակվի Իրանի վրա մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Մենք ոչ մի պահի չենք հարվածի Իրանին մինչև ԱՄՆ-ի միջանկյալ ընտրությունները, որոնք տեղի կունենան նոյեմբերի 3-ին», — գրել Է նա Truth Social սոցցանցում:
Ավելի վաղ NBC հեռուստաալիքը` հղում անելով իր աղբյուրներին հայտնել էր, թե Թրամփը և ազգային անվտանգության գծով նրա թիմը քննարկել են Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունների հնարավոր վերսկսման տարբերակները առաջիկա շաբաթներին, այդ թվում՝ նոյեմբերի 3-ին կայանալիք Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից առաջ։
Atlantic պարբերականն էլ հայտնել էր, որ Սպիտակ տունը Պենտագոնին հանձնարարել է Իրանին հարվածելու տարբերակներ պատրաստել մինչև ԱՄՆ–ում կայանալիք միջանկյալ ընտրությունները։
ԱՄՆ-ն ու Իսրայելը փետրվարի 28-ին սկսել էին հարվածներ հասցնել Իրանում գտնվող օբյեկտներին։ Թեհրանը պատասխանել էր իր հակառակորդներին ուղղված հարվածներով։ Հունիսի կեսերին Իրանն ու ԱՄՆ-ն ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիր ստորագրեցին, սակայն հետագայում հարվածները վերսկսվեցին։ Հակամարտությունը մինչ օրս մնում է չկարգավորված։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode