Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում դրական տեղաշարժեր կան․ Բայրամով

կողմից badoyan

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում դրական տեղաշարժեր են նկատվում:

Ինչպես հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը, այս մասին Բայրամովն ասել է Լիտվայի արտաքին գործերի նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Ադրբեջանի ԱԳ նախարարի խոսքով՝ կողմերը քննարկել ենխաղաղության գործընթացի ամրապնդմանն ուղղված քայլերը։

«Այս ուղղությամբ մի շարք դրական տեղաշարժեր են նկատվում։ Այսօր հնարավորություն ունեցանք մտքեր փոխանակելու մի շարք հարցերի շուրջ, այդ թվում՝ անցյալ տարվանից մեր երկրի տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցիկ փոխադրումների մեկնարկի, Հայաստանի նոր Սահմանադրության նախագծի հրապարակման, ինչպես նաև TRIPP նախագծի շրջանակում աշխատանքների փաստացի մեկնարկի վերաբերյալ», — նշել է Բայրամովը։

 

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode