26
ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի բնակարաններից մեկում 55-ամյա ուսուցչուհին դասապատրաստման ժամանակ մի քանի անգամ ապտակել է 6-ամյա տղայի: Տեղեկությունը հայտնում են Ոստիկանությունից։
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 6-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում:
«Ըստ ստացված տեղեկությունների՝ կատարվածը բջջային հեռախոսով տեսանկարահանել է երեխայի անչափահաս եղբայրը։ Տղայի մայրը հրավիրվել է Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժին, որտեղ հրաժարվել է կատարվածի վերաբերյալ հաղորդում տալուց։ Նույն օրը 55-ամյա կինը հայտնաբերվել է իր բնակարանում, ձերբակալվել և տեղափոխվել Սիսիանի բաժին»,- ասված է հաղորդագրությունում։
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին, նախաձեռնվել է քրեական վարույթ։ Դեպքի հանգամանքները պարզվում են։