28
ՀՀ տարածքում նոյեմբերի 16-ին, 17-ի գիշերը, 19-ի ցերեկը, 20-ին ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում են տեղումներ` լեռնային շրջաններում գիշերը ձյան և ձնախառն անձրևի տեսքով։
Նոյեմբերի 17-ի ցերեկը, 18-ին և 19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Նոյեմբերի 18-19-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում 18-20մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 16-ի ցերեկը կնվազի 3-6 աստիճանով։
Երևանում նոյեմբերի 16-ի ցերեկը, 17-18-ին, 19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 19-ի ուշ երեկոյան, 20-ի գիշերն ու առավոտյան ժամերին սպասվում է անձրև։
Մայրաքաղաքում այսօր ցերեկը կլինի 11-13 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +8…+10 աստիճան։