ԱՄՆ բանակում մահապատիժը 90 տարվա ընթացքում առաջին անգամ կլինի հրապարակային

կողմից admin1

ԱՄՆ բանակում մահապատիժը գնդակահարության միջոցով 90 տարվա ընթացքում առաջին անգամ կլինի հրապարակային, հայտարարել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը։

Խոսքը վերաբերում է Նիդալ Հասանի մահապատժին, որը դատապարտվել էր 2009 թվականին Ֆորտ Հուդում 13 մարդու սպանության համար։ «Նա մահապատժի կենթարկվի գնդակահարությամբ։ Ինչպես և պետք է լիներ։ Մենք հոգ կտանենք, որ մարդիկ կարողանան տեսնել դա։ Որպեսզի դա հրապարակային լինի։ Որովհետև մարդիկ պետք է հասկանան, որ նման բան անելու համար կան դաժան հետևանքներ», — ասել է Հեգսեթը, որի խոսքերը մեջբերում է Axios-ը։

Մահապատիժը նախատեսված է դեկտեմբերի 3-ին Ֆորտ Հուդում և կլինի ԱՄՆ-ում առաջին ռազմական մահապատիժը 1961 թվականից ի վեր, ինչպես նաև ԱՄՆ բանակում առաջին մահապատիժը գնդակահարությամբ 1945 թվականից ի վեր։ Պենտագոնը դեռևս չի նշել հեռարձակման ձևաչափի մանրամասները, բայց ըստ Associated Press-ի, գերատեսչությունը քննարկում է ուղիղ հեռարձակման հնարավորությունը։ ԱՄՆ-ում հրապարակային մահապատիժներ չեն իրականացվել 1936 թվականից ի վեր։

Հիշեցնենք, որ Հասանի մահապատժին ենթարկելու որոշումը հավանության էր արժանացրել էր անձամբ Դոնալդ Թրամփը։

 

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode