Ի՞նչ արժեք ունի Դատարանի որոշումը, եթե վարչական մարմինը կարող է գործել սեփական հայեցողությամբ․ փաստաբան

կողմից admin1

Փաստաբան Արամազդ Կիվիրյանը գրում է․

Շինարարների փողոցում  կոնկրետ հասցեի առնչությամբ առկա էր Դատարանի որոշում, որով սահմանվել էր քանդման արգելք՝ առանց շինության օրինական և ինքնակամ հատվածները տարանջատելու։ Այդուհանդերձ, վարչական մարմինը, փաստացի անտեսելով Դատարանի որոշումը, պարզապես գնում և իրականացնում է քանդման աշխատանքներ։

Ավելին, վարչական մարմնի ղեկավարը, չլինելով այդ ոլորտի մասնագետ, դեռ զարմանք է արտահայտում, թե ինչպես է Դատարանը նման որոշում կայացրել՝ միաժամանակ իր խոսքում փորձելով նաև ինչ-որ բան ակնարկել։ Մինչդեռ Դատարանի որոշման իրավաչափությունը գնահատելու համար գոյություն ունեն համապատասխան դատական ընթացակարգեր, այլ ոչ թե վարչական մարմնի ղեկավարի անձնական պատկերացումները։

Հարց է առաջանում՝ ե՞րբվանից է վարչական մարմինն իրավասու ինքնուրույն որոշելու, թե Դատարանի որոշման որ մասը պետք է կատարի, իսկ որը՝ ոչ։

Հենց սա պետք է առաջին հերթին մտահոգի Բարձրագույն դատական խորհրդին և Արդարադատության նախարարությանը։ Որովհետև նման գործելաոճով խարխլվում է ոչ միայն դատական իշխանության հեղինակությունը, այլև դատական պաշտպանության նկատմամբ հանրության վստահությունը։

Ի վերջո, ի՞նչ արժեք ունի Դատարանի որոշումը, եթե վարչական մարմինը կարող է պարզապես անտեսել այն և գործել սեփական հայեցողությամբ։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode