Ամուլսարի հարցը շարունակում է մնալ կարևորագույն խնդիրներից մեկը․ Ամուլսարը հրավիրում է

կողմից admin3

Ամուլսարի հարցը շարունակում է մնալ Հայաստանի բնապահպանական և հանրային նշանակության կարևորագույն խնդիրներից մեկը։
Հանքի շահագործման հեռանկարը բազմաթիվ հարցեր է առաջացնում՝ կապված ջրային ռեսուրսների, կենսաբազմազանության, շրջակա միջավայրի և ազդակիր համայնքների ապագայի հետ։

Այս իրավիճակում կարևոր է համախմբվել, քննարկել առկա խնդիրները, լսել տարբեր մասնագիտական կարծիքներ և միասին հասկանալ՝ ինչ քայլեր են անհրաժեշտ հետագա անելիքները որոշելու համար ✊🏻
📣 Հրավիրում ենք բոլոր մտահոգ քաղաքացիներին, բնապահպաններին, մասնագետներին, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին և հատկապես Ջերմուկի ու հարակից համայնքների բնակիչներին՝ մասնակցելու Ամուլսարի հարցով հանրային քննարկմանը։
🗣️Ելույթ ունենալ ցանկացողներին խնդրում ենք նախապես գրել մեզ անձնական նամակով՝ նշելով իրենց անունը և ելույթի թեման, որպեսզի կարողանանք պատշաճ կազմակերպել քննարկումը։

📍 Վայր՝ Կոմիտասի արձան (Կոնսերվատորիայի այգի)
📅 Օր՝ 17.10.2026
🕒 Ժամ՝ 18:00
📣Միջոցառման հղումը մեկնաբանություններում:
Ամուլսար՝ միայն ՍԱՐ

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode