13
Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ ռուսական զորքերը հայտարարել են Զապորոժիեի, Դնեպրոպետրովսկի և Խարկովի մարզերում չորս բնակավայրերի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասին։
Գերատեսչության տվյալներով՝ «Դնեպր» զորախմբի ստորաբաժանումները վերահսկողության տակ են վերցրել Զապորոժիեի մարզի Մալոկատերինովկա բնակավայրը։
Ըստ ՌԴ ՊՆ-ի, Դնեպրոպետրովսկի մարզում վերահսկողություն են հաստատել Վելիկոմիխայլովկա, իսկ Խարկովի մարզում՝ Պալամարևկա և Կովալևկա բնակավայրերի նկատմամբ։