15
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է «3+3» ձևաչափի առաջմղման հարցում Ռուսաստանի և Իրանի համագործակցության հեռանկարների մասին։
Նրա խոսքով՝ այս հարթակը հնարավորություն կտա Հայաստանին, Ադրբեջանին և Վրաստանին՝ իրենց հարևաններ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի հետ միասին քննարկելու տարածաշրջանային համագործակցության և անվտանգության հարցերը։