Եվրոպական երկրները տառապում են սխալ հաշվարկների հետևանքով․ ում է մեղադրում Արաղչին

կողմից admin3

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ եվրոպական երկրները, ինչպես և ԱՄՆ-ը, տառապում են սխալ հաշվարկների և տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ թյուր պատկերացումների հետևանքներից։

Նրա խոսքով՝ Եվրոպայի սխալ քաղաքականությունը հանգեցրել է բազմաթիվ պատերազմների և խնդիրների ամբողջ աշխարհում։ Մասնավորապես, Արաղչիի պնդմամբ՝ եվրոպական երկրները ձգձգել են Ուկրաինայի պատերազմը, իսկ Իսրայելին անվերապահ աջակցություն ցուցաբերելով՝ պատասխանատվություն են կրում հարյուր հազարավոր պաղեստինցիների, այդ թվում՝ Գազայի հատվածում ավելի քան 80 հազար մարդու մահվան համար։

 

 

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode