18
Կրեմլը դեռևս չի ծանոթացել Եվրասիական միջկառավարական խորհրդի զեկույցին՝ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության դադարեցման հնարավոր հետևանքների մասին, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Հիշեցնենք՝ երեքշաբթի օրը Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ Ռուսաստանից, Բելառուսից, Ղազախստանից և Ղրղզստանից անդամները ներկայացրել են զեկույց՝ Հայաստանի մասով Եվրասիական տնտեսական միության պայմանագրի կասեցման հնարավոր հետևանքների վերաբերյալ։
«Ոչ, մենք այն չենք ուսումնասիրել», – ասել է Պեսկովը՝ ի պատասխան «ՌԻԱ Նովոստի»-ի հարցին, թե արդյոք Կրեմլն արդեն ուսումնասիրել է ներկայացված զեկույցը։