26
Ադրբեջանը Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակում և արգելել նրանց մուտքը երկրի տարածք։
Այս քայլը ձեռնարկվել է՝ հաշվի առնելով այդ անձանց կողմից տարբեր սոցիալական ցանցերում և ինտերնետային հարթակներում Ադրբեջանի ինքնիշխանության, ազգային անվտանգության, սահմանադրական կառուցվածքի, ժողովրդի և ղեկավարության դեմ տարբեր հայտարարությունները, որոնք ուղղված են բռնի իշխանափոխությանը, ինչպես նաև կրոնական արմատականության հիման վրա բռնության, կրոնական ատելության և թշնամանքի հրահրմանը։