20
Ադրբեջանական Oxu. az կայքը հայտնում է, որ սահմանն անցած անձը Թովուզի շրջանի Աղդամ գյուղի բնակիչ է և արածեցրել է իրեն պատկանող անասուններին։
Նա պարբերաբար ալկոհոլ է օգտագործել։ Այդ օրն էլ անասուններին արածեցնելու համար գնացել է սահմանամերձ տարածք և այնտեղ ալկոհոլ օգտագործել։
Հարբած վիճակում նա անցել է հայկական կողմ և ձերբակալվել Չինարի գյուղի հետ սահմանին։
Տեղեկությունների համաձայն՝ սահմանն անցած անձը հոգեկան առողջության խդնիրներ ունի և նախկինում բուժում է ստացել:
Նշենք որ, մինչ այժմ հայկական կողմը պաշտոնական հաղորթագրություն չի տարածել Ադրբեջանցի հովվի հայկական կողմ անցնելու մասին։