Մեր քյարը ո՞րն է ԹՐԻՓՓ-ում փող աշխատելու տեսակետից. Մանուկյանը՝ Միրզոյանին

կողմից admin2

«ԹՐԻՓՓ-ի ծրագրի ամփոփաթերթի մեջ Ֆինանսների նախարարությունը գրում է, որ չի կարող գնահատել դրա ֆինանսական հետևանքները։ ԱԺ հանձնաժողովն էլ ամրագրել է որ նախագիծը ֆինանսատնտեսական հիմնավորումներ չի պարունակում»,-ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը՝ Ծրագիրը հաստատելու օրինագծի քննարկման ժամանակ։

Ընդդիմադիր պատգամավորը նշեց, որ Մեղրիով անցնող ճանապարհը 43 կմ է և միջազգային փորձագետները հայտնում են, որ պրոյեկտի արժեքը գնահատում են 250-400 մլն դոլար։

«Ունե՞ք հաշվարկ թե ինչքան գումար եք ծախսելու և ինչքան եկամուտ է լինելու։ Զուտ բիզնեսի առումով, ինչքան ես ծախսում և ինչքան ես շահում»,-Հարցրեց Մանուկյանը՝ նշելով որ Բաքվի նավահանգստի պոտենցիալը փոքր է՝ 2-3 մլն տոննա հարցրեց. Նույնը նաև Կասպից ծոցի մյուս ափի պետությւոններինը։

Պատգամավորը հաշվարկեց սակագները և հասույթը և ստացավ Հայստանի հասանելիքը մի տարվա ընթացքում մի քանի հարյուր հազար դոլար։

Հարցնելով նաև Հայաստանի հողային և գույքային պարտավորությունների արժեքը և բյուջետային ծախսը և տարիների դինամիկան՝ մանուկյանը հարցրեց. «Դուք բերել եք մի ծրագիր, որի մեջ տնտեսական կոմպոնենտը շատ մեծ է։ խնդրում եմ հստակ պատասխանեք, թե տնտեսական հաշվարկ , տարիների դինամիկան ունեք թե չունեք, եթե ունեք, ինչու չեք ներկայացրել։Ժոովրդի լեզվով ասեմ, մեր քյարը ո՞րն է այստեղ փող աշխատելու տեսակետից»։

Միրզոյանը մինչև բուն պատասխանին անցնելը «ռեմարկի» դիմեց։

«Մի անգամ ԱԺ-ում Ձեր ելույթի ժամանակ պատշաճ հարգանքով չեք արտահայտվել, ավելին ընդգծված անվայելուչ և անհարգալից մատուցում և բառամթերք եք ընտրել, ես կարող եմ էդ ոճով արձագանքել և չեմ կարծում, որ դուք շահեկան վիճակում կհայտնվեք, բայց առաջարկս է եղբայրաբաև և ջենտլմենաբար հարաբերությունները պահել ավելի բարձր մակարդակի վրա»,- ասաց Միրզոյանը և նշեց, թե կիսատ է հաշվարկը որովհետև ԹՐԻՓՓ-ի միջոցով կապ է հաստատվում նար Իրանի և Ռուսաստանի հետ։

Նախարարաը նշեց, որ թվեր չկա, բայց հաշվարկներ արվում են և ընդունեց, որ ծրագիրը տնտեսական բաղադրիչ ունի։

Մեսրոպ Մանուկյանը առաջարկեց միասին լսել իր ելույթը, որտեղ նա վիրավորական արտահայտություն չի արել, իսկ նախարարը իրեն բացառում է՝ մի դեպում ասելով, թե ԹՐԻՓՓ-ով երկաթուղային կապ կհաստատվի ՌԴ-ի հետ, բայց մի քանի րոպե հետո հայտարարում թե հիմա արդեն գործում է երկաթուղային կապը Ռուսաստաբնի հետ։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode