Ո՞վ է Հայաստանի սահմանը հատած հովիվը

կողմից admin3

Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցի հովիվը, ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, եղել է հարբած, ունի հոգեկան առողջության խնդիրներ։ Այս մասին հայտնում է Oxu. az կայքը։

Ինչպես հաղորդվում է՝  նա պարբերաբար ալկոհոլ է օգտագործել։ Այդ օրն էլ անասուններին արածեցնելու համար գնացել է սահմանամերձ տարածք և այնտեղ ալկոհոլ օգտագործել։ Հարբած վիճակում նա անցել է հայկական կողմ և ձերբակալվել Չինարի գյուղի հետ սահմանին։

Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ ադրբեջանցի հովիվ է հատել Հայաստանի սահմանը:

Նշվում է, որ սահմանն անցած տղամարդը նախկինում բուժում է ստացել՝ հոգեկան խնդիրներ ունենալու համար։

 

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode