30
Տիրադավ հոգևորականների դատական հայցերը մեկը մյուսի հետևից կարճվում են․ այսօր առավոտյան Արման Սարոյանի հայցի քննությունն է կարճվել` դատարանը գտել է, որ կաթողիկոսը գործել է իր իրավասությունների շրջանակներում` նրան ազատելով թեմի առաջնորդի պաշտոնից: Այսօր դատարանը կարճել է նաև Ստեփան Ասատրյանի («նախկինում` տեր Արամ») գործի վարույթը։
«Հրապարակի» տեղեկություններով, դատարանը՝ դատավոր Սիմա Աբովյանի նախագահությամբ, կարճել է Ստեփան Ասատրյանի` իրեն կարգալույծ հռչակելու որոշումը վիճարկելու հայցով վարույթը։ Ասատրյանը պահանջում էր անվավեր ճանաչել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի՝ 2025 թվականի հոկտեմբերի 21-ի տնօրինությունը և վերականգնել իրեն Սուրբ Հովհաննավանքի հոգևոր հովվի պաշտոնում։