Այսօր գիշերը մեծ ուրախությամբ և հպարտությամբ դիմավորեցինք հաղթանակով հայրենիք վերադարձած մեր հայրենակցին՝ Մարտիկ Պետրոսյանին։
Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ, մասիսցի ըմբիշը ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում անցկացված հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում նվաճել է արծաթե մեդալ՝ դառնալով աշխարհի փոխչեմպիոն։
Մարտիկի հաջողությունը մեծ հպարտություն է մեզ բոլորիս համար։ Նրա նվաճումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ մեր համայնքը տաղանդավոր, նպատակասլաց ու հաղթանակների ձգտող մարզիկներ ունի։
Սրտանց շնորհավորում ենք Մարտիկին այս կարևոր նվաճման առթիվ՝ մաղթելով նորանոր հաղթանակներ, ուժ, տոկունություն և անսպառ կամք։ Թող առջևում դեռ շատ հաղթանակներ լինեն՝ ի փառս Հայաստանի և ի հպարտություն Մասիսի։
Մասիսի համայնքապետարան