14
Արթիկում ՏԻՄ ընտրությունների քարոզարշավն անցել է ընդդիմադիրների նկատմամբ ճնշումների և վարչական ռեսուրսի կիրառման մասին մեղադրանքներով։ ԿԸՀ տվյալներով՝ ընդդիմադիր երեք ուժերի ընտրացուցակներից թեկնածուներ են դուրս եկել, իսկ ՔՊ-ի ցուցակից ինքնաբացարկ հայտնած թեկնածուներ չկան։
Արթիկի նախկին համայնքապետ, «Ազատ դեմոկրատների» ցուցակը գլխավորող Մխիթար Վարագյանը պնդել է, որ իրենց ավագանու անդամներին անհիմն հրավիրել են ոստիկանություն, իսկ հիմնարկների աշխատակիցներին՝ ստիպողաբար մասնակցել ՔՊ-ի միջոցառումներին։ ՔՊ-ի ցուցակը գլխավորող Անանիկ Ոսկանյանը հերքել է վարչական ռեսուրսի չարաշահման մեղադրանքները։