ԱԱԾ-ն ուսանողներին Կիրանց է տարել․ ներկայացվել են սահմանապահ ծառայության պայմանները

կողմից admin2

ԱԱԾ-ի գիտաուսումնական կենտրոնի և սահմանապահ զորքերի հրամանատարության նախաձեռնությամբ՝ բուհերի ուսանողներն այցելել են պետական սահման, այդ թվում՝ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատված Կիրանցի հատված։

Այցի ընթացքում ուսանողները ծանոթացել են սահմանապահների ծառայության, կենցաղային պայմաններին, սահմանապահ ուղեկալների աշխատանքին և սահմանային վերահսկողության գործընթացին։

ԱԱԾ-ի փոխանցմամբ՝ Կիրանցի սահմանազատված հատվածում ծառայությունն իրականացվում է ավելի ապահով, անվտանգ և հանգիստ պայմաններում։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode