28
Ստեփանավանում այսօր ձերբակալվել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության ևս 10 համակիրներ և ավագանու անդամի թեկնածուներ։
Հակակոռուպցիոն կոմիտեից «Փաստինֆո»-ին հայտնել են, որ ընտրակաշառք տալու, դրան օժանդակելու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող վարույթի շրջանակում այսօր ձերբակալվել է ևս 10 անձ։
Հիշյալ քրեական վարույթով այժմ մեղադրանք է նեկայացված ընդհանուր 24 անձի։ Նախաքննությունը շարունակվում է։
Ավելի վաղ նշված քրեական վարույթով ձերբակալվել, ապա կալանավորվել է Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը։