Ավտովթարի հետևանքով տուժած երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ

կողմից admin3

Երևան–Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է։ Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։

 

«Երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ: Երեխաներից 3-ի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, երկուսինը` միջին ծանրության»,- հայտնում են առողջապահության նախարարությունից։

Այս պահին ցուցաբերվում է անհրաժեշտ բուժօգնություն։

 

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode