14
Երևան–Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է։ Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։
«Երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ: Երեխաներից 3-ի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, երկուսինը` միջին ծանրության»,- հայտնում են առողջապահության նախարարությունից։
Այս պահին ցուցաբերվում է անհրաժեշտ բուժօգնություն։