26
ՀՀ–ում ՏԻՄ ընտրություններում ամենաշատ մասնակցություն ապահովել է ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքը` 68.83%։
Տվյալները ներկայացրել է ԿԸՀ-ն։
Բարձր մասնակցություն արձանագրած համայնքների հնգյակում են նաև Վայոց Ձորի Եղեգնաձոր (62.56%), ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձոր (61.78%), Սյունիքի մարզի Մեղրի (57.97%), Շիրակի մարզի Արթիկ (57.42%), Սյունիքի մարզի Գորիս (54.54) համայնքներում։
Ամենաքիչ մասնակցություն եղել է Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքում` 25.39%։ Ցածր մասնակցություն է գրանցվել նաև Կոտայքի մարզի Գառնի (37.19%), Արմավիրի մարզի Արմավիր (36.73%), Տավուշի մարզի Դիլիջան (39.32%), Արարատի մարզի Արտաշատ (40.09%) համայնքներում։