15
Ֆրանսիայում հոկտեմբերի 24-ի անկարգություններից հետո բերման է ենթարկվել ավելի քան 1,3 հազար մարդ, հայտնում է Le Figaro-ն՝ հղում անելով հանրապետության ՆԳՆ-ին:
Հաղորդվում է նաև ոստիկանության և ժանդարմերիայի 53 տուժած աշխատակցի մասին: 75 բռնկումների հետևանքով կրակից վնասվել կամ ոչնչացվել են օբյեկտներ, թալանվել է 24 խանութ:
ՆԳՆ տվյալներով՝ ընդհանուր առմամբ փողոց է դուրս եկել շուրջ 410 հազար մարդ:
Իսկ Իտալիայում կյանքի թանկացման, վառելիքի գների աճի, սպառազինությունների ավելացման, ինչպես նաև Ջորջա Մելոնիի կառավարության քաղաքականության դեմ բողոքի ակցիաները հանգեցրել են շուրջ 400 մարդու ձերբակալության, որոնցից 110-ը անչափահասներ են, հաղորդում է AFP գործակալությունը: