17
Հայտնի են Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները։
Հիշեցնենք, որ այս համայնքում ընտրություններին մասնակցում է 4 ուժ՝ ՔՊ–ն, «Մեր համայնքը» դաշինքը, «Ապրելու երկիր» կուսակցությունը և ՀՅԴ–ն։
Ձայները բաշխվել են հետևյալ կերպ.
ՔՊ–ն ստացել է 12 320 ձայն կամ 67.61 տոկոս,
«Մեր համայնքը» ստացել է 2971 ձայն կամ 16.30 տոկոս,
ՀՅԴ–ն ստացել է 2053 ձայն կամ 11,26 տոկոս,
«Ապրելու երկիրը» ստացել է 878 ձայն կամ 4.81 տոկոս։
Ընդհանուր այս համայնքում ընտրություններին մասնակցել է 18 630 ընտրող, որը կազմում է 46 437 ընտրողների 40 տոկոսը։