Լռի՛ր ու հիշի՛ր․ ուրիշներին դասեր տալուց առաջ մի՛ մոռացիր սեփական անցյալդ․ Միհրան Մախսուդյան

կողմից admin3

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Պետրոսիկ, ես չէի ուզում քեզ անդրադառնալ, բայց դու, երևի, մոռացել ես քո անցյալը։ Դու այն քաղաքական տրյապկան ես, որը ժամանակին ծառայեց իշխանություններին՝ սեփական շահերից ելնելով։ Իսկ վաղը եթե թուրքերը գան, նրանց էլ աղ ու հացո՞վ ես դիմավորելու։

Ինչ վերաբերում է Կիանցի ժողովրդին, հարց եմ տալիս՝ չգիտե՞ք, թե 2024 թվականին ինչ էր կատարվում։ Իմ գնահատմամբ՝ մարդկանց մի մասին գումարով իրենց կողմը քաշեցին, իսկ այսօր էլ մարդկանց վրա ճնշում են գործադրում՝ ընտրություններին մասնակցելու համար։ Երբ մարդուն զրկում են ազատ ընտրության հնարավորությունից, դա արդեն ժողովրդավարություն չէ, այլ ճնշում։

Պետրոսիկ, ուրիշներին դասեր տալուց առաջ մի՛ մոռացիր սեփական անցյալդ։ Քաղաքական քամու ուղղությամբ պտտվելը սկզբունք չէ, իսկ իշխանությանը ծառայելը՝ արժանապատվություն։
Մի՛ փորձիր ժողովրդին մոլորեցնել ու պատմությունդ մոռանալ։ Լռի՛ր ու հիշի՛ր՝ ով էիր երեկ, ինչ էիր անում և ում էիր ծառայում»։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode