Ինչ վիճակում է Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկը

կողմից admin3

Հալաբյան փողոցում թիթեղների տակ հայտնաբերված նորածինը դեռ չի որդեգրվել։ Նա գտնվում է խնամքի կենտրոններից մեկում։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարությունից։

«Երեխան մեր խնամքի կենտրոններից մեկում է, գտնվում է մեր խնամքի ներքո»,- նշել են նախարարությունից։

Ինչ վերաբերում է երեխայի հարազատներին ու ծնողներին, ապա նրանց ինքնությունը ևս չի պարզվել։ Ներքին գործերի նախարարությունից փոխանցում են, որ այդ ուղղությամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են։

Հիշեցնենք՝ օգոստոսի 10-ին ՆԳՆ-ն ահազանգ էր ստացել, որ Հալաբյան փողոցում՝ թիթեղների տակ, նորածին երեխա կա։ Երեխան վաղաժամ էր ծնվել՝ ոչ հիվանդանոցային պայմաններում, և ուներ շնչառական խնդիրներ։

Ավելի ուշ նրան տրվել էր Սոսե անունը՝ ի պատիվ Սոսե Մայրիկի։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode