«Ինձ դա չի անհանգստացնում։ Դա ներգաղթի խնդիր է։ Նրանք հսկայական խնդիր ունեն։ Նրանք վաղուց պետք է դադարեցնեին դա, և ես նրանցից յուրաքանչյուրին ճանաչում եմ»,- ասել է ԱՄՆ նախագահը՝ Միսիսիպի նահանգից Վաշինգտոն վերադառնալուց հետո պատասխանելով եվրոպական երկրներում տեղի ունեցող բողոքի ցույցերին վերաբերող լրագրողի հարցին։
Ավելի վաղ Թրամփը կարծիք էր հայտնել, որ եվրոպական երկրները պետք է փոխվեն և առաջին հերթին խստացնեն ներգաղթի վերահսկողությունը, հակառակ դեպքում նրանցից «ոչինչ չի մնա»։
Բացի այդ, Թրամփը նշել էր, որ Եվրոպան պետք է հնարավորինս շուտ գտնի իր ուղին, հակառակ դեպքում ԱՄՆ-ին «այլ ելք չի մնա, քան հեռանալը»։
Ամերիկացի մի շարք դիտորդներ Թրամփի այս հայտարարությունները, ի թիվս այլնի, գնահատել են որպես տեսանելի ապագայում ԱՄՆ-ին ՆԱՏՕ-ի կազմից դուրս բերելու նրա պատրաստակամության հնարավոր վկայություն։