Չի բացառվում TRIPP-ի գործարկումը մինչև Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը․ Միրզոյան

կողմից admin1

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը չի բացառել TRIPP-ի գործարկումը մինչև Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը։

«Այո, կարող է այդպես լինել։ Այստեղ մենք 2 բան ենք տեսնում. նախ, խաղաղության պայմանագիրն արդեն իսկ նախաստորագրված է, ու Հայաստանը և Ադրբեջանը հրապարակավ հանձնառություն են ստանձնել, որ այս պայմանագրի ամեն տառին ու դրույթին հավատում ենք։ Այլ պատճառով՝ Ադրբեջանն ասում է, որ առայժմ չենք ստորագրում։ Դա առանձին պատճառ է, ասում են` երբ վերանա դա, կստորագրեն, հիմա չեմ ուզում նշել դա։ Մյուս կողմից` որպես իրողություն` TRIPP գործարկելու համար կա պայման՝ խաղաղությունն է»,- խորհրդարանի լիագումար նստաշրջանում ներկայացնելով TRIPP-ի մասին փաստաթուղթը նշեց Միրզոյանը։

Նրա խոսքով՝ հասկանալի կլիներ այն դիրքորոշումը, որ նախ պետք է լիներ խաղաղության պայմանագիր։ Դա կլինի դասագրքային հաջորդականություն, սակայն կյանքն ունի իր կանոնները։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode