Ադրբեջանը մտադիր չէր մնալ «օկուպացված» երկիր․ մենք պաշտպանեցինք մեզ, ջախջախեցինք թշնամուն․ Ալիև

կողմից admin1

Հարավային Կովկասում ստեղծվել է բոլորովին նոր իրավիճակ, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Միջմշակութային երկխոսության 7-րդ համաշխարհային ֆորումի բացման ժամանակ։

Ադրբեջանի նախագահը դրական զարգացումներից մեկը նշել է Հայաստանի հետ խաղաղության ձեռքբերումը։ Ալիևը հիշեցրել է, որ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրը նախաստորագրվել է անցյալ տարվա օգոստոսին։

«Համաձայնագրի նախաստորագրման վայրը նույնպես մեծ խորհրդանշական նշանակություն ունի։ Այն նախաստորագրվել է Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ։ Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարները ԱՄՆ նախագահի ներկայությամբ ստորագրել են ոչ թե իրենց տարաձայնությունների վերաբերյալ փաստաթուղթ, այլ խաղաղության համաձայնագրի նախաստորագրված տեքստը։

Միաժամանակ ստորագրվել է համատեղ հռչակագիր։ ԱՄՆ նախագահը այս փաստաթուղթը ստորագրել է որպես վկա», — նշել է Ալիևն՝ ընդգծելով, որ Հարավային Կովկասում ստեղծվել է բոլորովին նոր իրավիճակ, որը երբեք չի եղել տարածաշրջանի անկախ պետությունների պատմության մեջ։

Մենք ազատագրեցինք Հայաստանի օկուպացիայի տակ գտնվող մեր տարածքները, վերականգնեցինք արդարությունը, վերականգնեցինք մեր արժանապատվությունը։ Մեր գլխավոր նպատակը եղել է տարածքային ամբողջականության վերականգնումը․ բանակցային գործընթացը նախատեսված էր հակամարտությունը սառեցնելու, այլ ոչ թե կարգավորելու համար, և Ադրբեջանը մտադիր չէր շարունակել մնալ «օկուպացված» երկիր․ մենք պաշտպանեցինք ինքներս մեզ, ջախջախեցինք թշնամուն, ասել է Ալիևը:

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode