20
Հոկտեմբերի 25-ին ժամը 04:30-ից մինչև 05:00-ն ընկած ժամանակահատվածում երկու դիմակավորված անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Մարշալ Խուդյակովի փողոցում գործող բանկերից մեկի մասնաճյուղում տեղադրված՝ ՍՊԸ-ներից մեկին պատկանող վճարային տերմինալը և այնտեղից գողացել դրամապահոցը։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ըստ նշված բանկում «Արմոբիլ» անվտանգության ծառայության աշխատակցի՝ դրամապահոցում եղել է մոտ 4 միլիոն դրամ գումար։