20
Մենք վաղուց ի վեր դադարեցրել ենք մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին, մեր անդամությունը սառեցրել ենք, այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
«Եթե այդ կառույցի մյուս անդամները կամ գլխավոր քարտուղարությունն ինչ-որ մեկնաբանություններ են անում՝ իզուր։ Մենք մեր վերաբերմունքը չենք փոխելու և մեր վերադարձն էլ ՀԱՊԿ չենք տեսնում»,-ասաց Միրզոյանը։
Հիշեցնենք, որ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան «ՌԻԱ Նովոստի»-ին ասել էր, որ Հայաստանը պետք է հեռացվի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ), քանի որ երկիրը չի մասնակցում կառույցի աշխատանքներին։