24
Քննիչները ներկայացրել են իրենց միջնորդությունը, հիմա մեր կողմից իրենց հարցեր ուղղելու ժամանակն է, Գագիկ Խաչատրյանի ցավերն այս պահին ուժեղացան, խնդրել ենք ներարկում կատարեն, լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանը։
«Այս կալանքը որևէ հիմնավորում, նպատակ չունի։ Իսկ երբ հաշվի ենք առնում առողջական վիճակը, այստեղ լուրջ մարդասիրական խնդիր է առաջանում»։