44
Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործություն կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։
Հիշեցնենք, որ այսօր հարձակման էր ենթարկվել խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը։
Ըստ լրատվամիջոցի՝ Մաշտոցի պողոտայում «10 EA 055» համարանիշով «Lexus» մակնիշի ավտոմեքենան կտրել էր Էմին-Տերյանի ավտոմեքենայի ճանապարհը, ինչի հետևանքով տեղի էր ունեցել ավտովթար։
Դրանից հետո «Lexus»-ի երեք ուղևորները ծեծկռտուք էին հրահրել, հարձակվել Գևորգ Էմին-Տերյանի վրա և ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցրել նրան։