25
Իսկ հիշու՞մ եք մեզ ինչ էին ասում, երբ ապօրինաբար զրկում էին քաղաքացիությունից, մենք էլ ասում էինք, որ մերը նույն անձնագիրն է, ինչ ՀՀ ցանկացած քաղաքացու: Ասում էին` չէ ձերը ճամփորդական է: Հիմա, այս բիոմետրիկ անձնագրերը հենց ճանփորդելու համար են,-գրում է ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանը:
Պատգամավորը հարց է ուղղել՝ «Այդ դեպքում, ինչու՞ եք մեզ ստիպում «նոր ճամփորդական» անձնագիր ձեռք բերել»:
Հիշեցնենք՝ Արցախից տեղահանված և ՀՀ քաղաքացիություն ստացած անձանց կենսաչափական նոր փաստաթղթերում «ծննդյան վայր» դաշտում նշվում է՝ «Ադրբեջան»։